ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին հայտնի է 11 անձի ձերբակալության մասին. փաստաբան Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել զանգվածային ձերբակալությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 իրավապաշտպաններ նախաձեռնության անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը սոցցանցի ուղիղ եթերում հայտնել է.

«Ես հիմա ուղևորվում եմ դեպի Քննչական կոմիտեի կենտրոնական մասնաշենք: Այսօր առավոտյան 15-20 րոպեների ընթացքում ստացանք տեղեկություններ, որ Հայասատանի տարբեր բնակավարերում մարդկանց ձերբակալում և բերում են Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն, որը քննում է հունիսի 12-ի դեպքերը, այսինքն՝ ցուցարարների դեմ հարուցված քրեական վարույթը: Հատուկ ընդգծենք, որ ոստիկանների վերաբերյալ որևէ գործողություն չի կատարվել. նրանց հավանաբար պարգևատրում են, պաշտոններ են բարձրացնում:

Փաստաբանը հայտնեց, որ այս պահի դրությամբ տեղեկություն ունեն 11 անձի մասով.

«Կարող է 1-2-ի մասով թիվը շատ լինի այն առումով, որ նույն մարդու մասին 1-ից ավելի ահազանգ ենք ստացել: Մարտունի, Գավառ, Ուջան, Վանաձոր, դե բնականաբար Երևան. այս բնակավայրերից ենք ստացել տեղեկություններ:

Այս պահի դրությամբ մենք արդեն ունենք 27 ձերբակալվածներ և հիմա այդ նույն գործով մենք ունենք մոտ 1 տասյակ ձերբակալվածներ: Տեղեկություն չունենք, բայց ենթադրում ենք, որ ոչ թե 72, այլ 24 ժամյա ռեժիմով ենք իրենք ձերբակալվել»:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս