
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը սոցցանցի իր էջում ուղիղ եթերով հայտնել է.
«Հունիսի 12-ից հետո մեզ անընդհատ տեղեկություններ են հասնում գործադրվող բռնությունների, հալածանքների մասին, որոնք կիրառվում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների դեմ:
Հունիսի 12-ը այս արյունարբու իշխանությունների դեմքը վերջնականապես բացահայտեց: Միայն շարժման ղեկավարների սթափության կոչերն ու ձեռնարկած միջոցներն էին, որ կանխեցին զոհերը: Մենք համոզված ենք, որ ամբողջ հրահանգը տրվել է ԱԺ ներսից՝ գլխավորությամբ ստախոսի»:
Բագրատ սրբազանը դիմել է կոչով
«Կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին պաշտպանել բոլոր գործարարներին, անհատներին, կազմակերպություններին, կուսակցություններին, որոնք ենթարկվում են բռնաճնշումների»։
Մանրամասները՝ տեսանյութում: