Երեկ կոչ էին անում մարդկանց GG-ից չօգտվել, այսօր արդեն խուզարկություն է իրականացվում. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

GG-ում իրականացվող խուզարկությունը պատահականություն համարել չենք կարող, սա ռեպրեսիա է՝ բառիս դասական իմաստով: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Մարդիկ իրենց ընտանեկան թերթով երեկ կոչ էին անում ժողվրդին՝ չօգտվել GG-ի ծառայություններից՝ այն պատճառով, որ կազմակերպության ներկայացուցիչը իր դիրքորոշումն է հայտնել երկրում ընթացող հանրային պրոցեսների վերաբերյալ: Ո՛չ ինչ-որ մեկին վիրավորել է, ո՛չ բռնության կոչ է արել: Հաջորդ օրը առավոտյան գալիս են ասում են՝ դատարանի որոշմամբ խուզարկություն ենք իրականացնում»,-հավելեց փաստաբանը:




Լրահոս