ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս եղանք Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող 11-14 դդ. կառուցված «Լոռվա բերդաքաղաք»-ում (Աշոտ Երկաթի դամբարանում): Լոռվա հրաշք բնության գրկում գտնվող այդ կառույցը շատ անմխիթար վիճակում էր գտնվում: Մի քանի տարի առաջ էլ եկեղեցու ներսն ամբողջովին գոմաղբով էր լցված, շուրջբոլորը կովեր էին: Ահազանգեցինք հուշարձանների պահպանման վարչություն, նրանք հետեւողական եղան, եւ տարածքը որոշ չափով գոմաղբից մաքրվեց: Այս կառույցը բարեկարգելու համար նախատեսված է արդյո՞ք վերականգնողական աշխատանքներ իրականացնել, եթե այո՛, ապա ե՞րբ:

Մելինե Գրիգորյան, 28 տարեկան, պատմաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 16-ի թիվ 1426-Ն որոշմամբ ստեղծվել է «Լոռի բերդ» պատմամշակութային արգելոցը: 2009-2011 թվականներին պետական բյուջեի ֆինանսավորմամբ կատարվել են «Լոռի բերդ» ամրոցի միջնաբերդին կից տարածքների պեղման-մաքրման աշխատանքները, եւ սկսվել են նրա մուտքային հատվածի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Արեւ Սամուելյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողի մատնանշած պատմական հուշարձանը, ցավոք, միակը չէ, որն այդչափ անմխիթար վիճակում է: Անցյալի մշակութային ժառանգության  մարգարիտները բարեկարգելու ու վերականգնելու ուղղությամբ ինչ-որ բան իհարկե արվում է, սակայն հատկացվող միջոցների ծավալը մեծացնել, իսկ նորոգվող շինությունների ցանկն ընդլայնել է պետք:




Լրահոս