Մարտի 27-ի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել սովորականից բոլորովին այլ կերպ, ինչով բավականին զարմացնում եք շրջապատին: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում և` ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին:Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը, կամ գոնե դրանք քողարկել ավելի նրբանկատ «փաթեթավորման» մեջ, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից:

Ցուլ. Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են ուղուց: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները; Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել` հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:

Երկվորյակներ. Ամենաբարենպաստ օրը չէ, հատկապես շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները` անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենը` ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին: Հնարավոր է, որ տհաճ լուրեր լսեք, չի բացառվում, որ զբաղվեք ձեր ազգականներից որևէ մեկի խնդիրներով: Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ:

Խեցգետին. Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և` անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը: Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:

Առյուծ. Բարենպաստ օր է աշխատանքի համար: Ձեր հաջողություններն այնքան զգալի են, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել: Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը:

Կույս. Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ լուծում են ուզում, քան դա առաջին հայացքից թվում է: Դուք արագորեն լուծում եք ամենատարբեր խնդիրներ, և այն, որ դրանց փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը` նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում: Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

Կշեռք. Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե’ մեծ և թե’ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ, ձեր առջև բացելով հաջողության ուղին: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ` շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում` մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում` պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի:

Կարիճ. Կոլեկետիվում հնարավոր են անսպասելի զարգացումներ: Գործեք` ելնելով այն հնարավորություններից, որոնք ձեռքի տակ են ու առավելագույնն արեք կատարվողի մեջ հենարան գտնելու համար: Այժմ ձեր հաջողությունները մեծապես կբնորոշվեն երջանիկ պատահակսնությամբ: Աշխատեք հաղորդակցվել հիմնականում հաջողակ ու երջանիկ մարդկանց հետ, որոնք ձեզ այդքան անհրաժեշտ եռանդը կփոխանցեն: Հնարավոր են փոխադարձ գեղեցիկ զգացմունքներ:

Աղեղնավոր. Դուք արդեն փոփոխությունները կյանքի կոչելու ճանապարհին եք, ու այսօր հեռանկարները ավելի պարզեցնելու օր է: Մարդիկ կարող են ամեն ինչում ձեզ աջակցել: Անհրաժեշտ է մի կողմ թողնել մանր խնդիրները ու զբաղվել հիրավի մեծ գործերով: Կյանքը նվերներ կարող է մատուցել: Հաջողությունը ուղեկցում է ձեզ, իսկ բարենապաստ իրավիճակները դրսևորվում են ձեր ընտրության շրջանակն ավելի ընդլայնելու համար: Հիշեք միայն, որ ամեն ինչ հավիտենական գոյություն չի կարող ունենալ:

Այծեղջյուր. Լավ նորությունները գալիս են հեռվից: Աշխատեք ոչ մի բան աչքաթող չանել: Այսօր աշխատեք լինել մի քանի տեղում, քննարկել գորոծղությունների հետագա պլանը: Օրը տրամադրում է կոլեկտիվ համագործակցության, նախագծերի ակտիվ առաջխաղացման, դրա համար էլ մի վախեցեք փորձարկումների դիմելուց: Հեղափոխական ժամանակահատված է անձնական հարաբերությունների համար: Լավ ժամանակահատված է մեծ գնումներ կատարելու համար:

Ջրհոս. Առողջության նախանշանները հատուկ ուշադրություն են պահանջում ձեզնից: Մտածեք, թե ինչպես կարող եք վերականգնել կորսված ուժերը: Խուճապի մի մատնվեք, եթե հեռվից եկող նորությունը ստիպի արմատապես փոխել գործելակերպը ու գործընկերների հետ հարաբերությունները: Արագորեն լուծեք կազմակերպչական հարցերը: Կողմնորոշվեք դեպի այն իրողությունը, որն արագ արդյունք կապահովի ու կնպաստի մասնագիտական աճին:

Ձկներ. Օրվա տրամադրությունը կարող է ուրախալի լինել, սակայն դրան զուգահեռ աճում է ձեր անմիջական պարտականությունների թիվը: Պրակտիկության ջիղն այսօր լավ կզուգակցվի ստեղծագործական գաղափարների հետ: Դուք կարող եք զբաղվել դետալների վերամշակմամբ, ստեղծագործական որևէ իր կատարելության հասցնելու ուղղությամբ: Որոնեք այն, ինչ կմիավորի ձեր ուրիշների հետ, սա հիանալի օր է նոր ծանոթություններ հաստատելու համար: Ընտանիքն ու հարազատները այսօր ձեր կարիքն ունեն, իսկ նրանց հետ անցկացրած ժամանակը կոգևորի ձեզ ձեր ձգտումներում:




Լրահոս