Ինչ ունեցվածք ունի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին կալանավորած դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների և անդամների տներում։

Խուզարկություններին զուգահեռ ձերբակալվել է 11 անձ, իսկ Գերասիմ Վարդանյանին և ևա մեկ անձի ձերբակալման որոշում է կայացվել։

Իսկ ով է Շարժման աջակիցներին բերման ենթարկելու որոշում կայացրած դատավորը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը, ով հեղինակն է մասսայական ձերբակալությունների, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան ձեռք բերված 2019 թվականին Երևան քաղաքում։ 2023 թվականին Մելքոնյանը ձեռք է բերել մեկ հողամաս Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որի արժեքը կազմել է 2 մլն դրամ։

Դատավորը հայտարարագրել է 2009 թվականին ձեռք բերված 2003 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի մեքենա, որը պահպանվել է տարեվերջին։

Բացի այս մեքենայից, դատավորը հայտարարագրել է սեփականության իրավունքով իրեն չպատկանող, սակայն իր կողմից շահագործվող Toyota մակնիշի մեքենա։

Դատավոր Մասիս Մելքոնյանի հաշվետու տարվա դրամական եկամուտները կազմել են 7 մլն 413 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Դատական դեպարտամենտից։

Հավելենք, որ այս դատավորը իշխանությունների սրտի դատավորն է, քանի որ կայացնում է նրանց ցանկացած որոշումը։

Էմմա Միքայելյան




Լրահոս