
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում, իսկ ոմանց նաև պահանջում ընդհանրապես չմասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին»,– գրել է Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում։
Ըստ Երիցյանի` նախապես կանչի նպատակը չեն պարզաբանում, խնդրում են ներկայանալ առանց փաստաբանի, տեղում պահանջում են հանձնել հեռախոսները, իսկ խոսակցությունն էլ պահել գաղտնի: