Ուելսի 42-ամյա արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա քիմիաթերապիա է անցնում քաղցկեղի պատճառով:
Արքայազն Ուիլյամի կինը մասնակցում է դրոշի դուրսբերման հանդիսավոր արարողությանը՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան պաշտոնական օրվա պատվին:
Քեյթը թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ միասին ընդունել է շքերթը՝ երեխաների հետ Բուքինգհեմյան պալատի պատշգամբում կանգնած։
Նախօրեին Ուելսի արքայադուստրը հայտնել էր, որ ապաքինվում է հունվարին որովայնի խոռոչի վիրահատությունից եւ դրան հաջորդած քաղցկեղի ախտորոշումից հետո։ Նա նշել է, որ իր բուժումը դեռ չի ավարտվել և կշարունակվի ևս մի քանի ամիս: