Amnesty International-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել բախումները վերջին հանրահավաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արձագանքելով ընդվզողների եւ ոստիկանության միջեւ դաժան բախումների մասին տեղեկություններին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, որոնք հանգեցրել են բազմաթիվ մարդկանց վիրավորումների եւ ձերբակալությունների, միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Հարավային Կովկասի գծով հետազոտող Նատալյա Նոզաձեն հայտնել է, որ բռնության մակարդակը վերջին հանրահավաքի ժամանակ խոր տագնապ է առաջացնում։

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ եւ անաչառ հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ հավաստիացումներն այն մասին, որ ոստիկանությունը, գուցե, կիրառել է չափից ավելի ուժ։ Իշխանությունների արձագանքը բողոքներին, անգամ եթե դրանք վերաճում են բռնության, պետք է խստորեն համապատասխանի միջազգային օրենսդրությանը եւ չափորոշիչներին մարդու իրավունքների ոլորտում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է խուսափեն ուժի կիրառումից։ Այնտեղ, որտեղ դա անհնար է, ուժը պետք է կիրառվի միայն այն ժամանակ, երբ դա բացարձակ անհրաժեշտ է եւ չափակից իրավապահ մարմինների օրինական նպատակներին հասնելուն, եւ նվազագույն անհրաժեշտ մակարդակով»,- նշված է Amnesty International-ի հայտարարությունում։




Լրահոս