Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադան մտադիր է 5 միլիարդ կանադական դոլար (մոտ 3,6 միլիարդ դոլար) հատկացնել Ուկրաինային՝ որպես «Յոթնյակի» (G7) երկրների ընդհանուր վարկի մաս, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Կանադան պատրաստ է ներդնել և կտրամադրի 5 միլիարդ դոլարի ֆինանսավորում»,- ասել է վարչապետը Իտալիայում G7-ի գագաթնաժողովի վերջին օրը կայացած մամուլի ասուլիսում։

Թրյուդոն ասել է նաև, որ Օտտավան զրահապատ բժշկական տարհանման մեքենաներ է ուղարկում Կիև:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները համաձայնության են եկել Ուկրաինային 50 միլիարդ դոլար հատկացնելու շուրջ։ Վարկը կմարվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթից։

Այդ միջոցները կհատկացվեն Ուկրաինային այս տարեվերջին։




Լրահոս