
Հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը:
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, քննարկվել են Համաձայնագրի իրականացան և ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։
Հայաստանը և ԵՄ-ն պայմանավորվել են ակտիվացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը և բացահայտել ամբողջ ներուժը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Գործընկերության կոմիտեն վերանայել է օրենքի գերակայության, արդարադատության ոլորտի բարեփոխումների, իրավապահ համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում զարգացումները:
ԵՄ-ն բարձր է գնահատել արձանագրված առաջընթացը՝ ներառյալ «Եվրոջասթ» գործակալության հետ համագործակցության մասին միջազգային համաձայնագրի ստորագրումը և միգրացիայի ոլորտում կառավարման կարողությունների ամրապնդումը՝ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հնարավոր մեկնարկի նախապատրաստման նպատակով: