
Հունիսի 15-ին՝ ժամը 17:32-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիզամի գյուղի Միկոյան փողոցում այրվում է տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մարգարյան փողոցում գտնվող վագոն-տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 19։30-ին: Այրվել են վագոն-տնակի (մոտ 36 քմ) գույքը և կից բացօթյա տարածքում (մոտ 20 քմ)՝ կենցաղային իրեր։