1963 թ. այս օրը տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը՝ Վալենտինա Տերեշկովան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Վլադիմիրովնա Տերեշկովան ծնվել է 1937թ.-ի մարտի 6-ին Յարոսլավսկի մարզի Տուտաևի շրջանի Մասլեննիկովո գյուղում՝ գյուղացի-կոլխոզնիկների ընտանիքում:

Տերեշկովան, լինելով աշխարհում առաջին տիեզերագնաց կինը, 1963 թ. հունիսի 16-ին կատարեց իր պատմական թռիչքը «Վոստոկ-6» տիեզերանավով և երկրագնդի ծիրում գտնվեց «Վոստոկ-5» տիեզերանավի կողքին։

Նրա «Չայկա» տիեզերական ազդանշանը 48 անգամ պտտվեց մոլորակի շուրջը, իսկ Տերեշկովայի թռիչքի տևողությունը կազմեց 2 օր 22 ժամ 50 րոպե։ Տերեշկովայի անունն է կրում լուսնային խառնարաններից մեկը:

Առաջին մի քանի խորհրդային տիեզերագնացների հաջող թռիչքներից հետո Սերգեյ Կոռոլյովի մոտ միտք առաջացավ տիեզերք ուղարկել կին տիեզերագնացի։ 1962 թ.-ի սկզբին սկսվեց հետևյալ չափանիշներն ունեցող հավակնորդների որոնումը՝ պարաշյուտիստ, մինչև 30 տարեկան, հասակը մինչև 170 սմ և քաշը մինչև 70կգ։ Հարյուրավոր թեկնածուներից հինգն ընտրվեցին՝ Ժաննա Յորկինա, Տատյանա Կուզնեցովա, Վալենտինա Պոնոմարյովա, Իրինա Սոլովյովա և Վալենտինա Տերեշկովա։

Տիեզերագնացների ջոկատ ընդունվելուց անմիջապես հետո Տերեշկովային մյուս աղջիկների հետ շարքայինի կոչումով կանչեցին զինվորական ծառայության։




Լրահոս