Ոչ իշխանական ուժերը հնարավոր են համարում, որ իշխանությունը կարող է ընդունել իրենց առաջարկները. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ»-ը գրում է. «Ապրիլի 28-ին ոչ իշխանական քառյակը խորհրդարան է ներկայացնելու կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծը։ Շատերին թվում էր, որ քառյակի նպատակն է՝ հասնել գործող կառավարության պաշտոնանկությանը։ Սակայն քառյակի անդամ, Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենք 99 տոկոսով համոզված են այդ նախաձեռնությունը տապալվելու է, քանի որ ՀՀԿ-ական մեծամասնությունը պաշտպանելու է կառավարությանը։

Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդ նախաձեռնությունը։ Ի պատասխան այդ հարցի Արմեն Ռուստամյանն ասել է, որ այդ քայլով քառյակը ցանկանում է ձևակերպել իր միասնականությունը, ուզում է ձևավորել իշխանությանը հակադիր բևեռ։

Փաստորեն, ոչ իշխանական ուժերը դեռ հնարավոր են համարում, որ իշխանությունը կարող է ընդունել իրենց առաջարկները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս