Գազայում կյանքից զրկվածների թիվը գերազանցել է 37,3 հազարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37,3 հազարը, ևս 85,3 հազարը վիրավորվել են։ Նման տվյալներ է տրամադրել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։

«Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 37 337-ի, ևս 85299 մարդ վիրավորվել է»,- ասվում է գերատեսչության զեկույցում։

Գազայի առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով 41 պաղեստինցի է զոհվել, ևս 102-ը վիրավորվել։




Լրահոս