Ուկրաինան ակնկալում է Դանիայից F-16 կործանիչների վաղաժամ մատակարարումներ, գրել է Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում Դանիայի վարչապետ Մեթ Ֆրեդերիկսենի հետ հանդիպումից հետո։
«Հանդիպման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկելու դանիական F-16 ինքնաթիռների տեղափոխման նախապատրաստման ընթացքը։ Դրանք մոտ ապագայում կժամանեն Ուկրաինա»,- նշել է Զելենսկին։