«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 23-րդ հոդվածով, կանխարգելման մանդատի շրջանակներում, Հանձնաժողովին է վերապահվել անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների կիրառման միասնականության ապահովումը և պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, ներանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների պահպանմանը հետևելը։
ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2023 թվականին անհամատեղելիության նպատակող թիրախում են հայտնվել և մշտադիտարկվել են գործադիր իշխանության՝ կառավարության, կառավարությանը ենթակա մարմինների, վարչապետին ենթակա մարմինների ղեկավար կազմը՝ ընդհանուր թվով պաշտոն զբաղեցնող 108 անձ։
Մշտադիտարկման արդյունքում անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտում արձանագրվել է հանրային պաշտոն զբաղեցնող երկու անձի մոտ, որոնց նկատմամբ հարուցվել է համապատասխան վարույթ։ Վարույթների համար հիմք է հանդիսացել վերջիններից՝ իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն զբաղեցնելու սահմանափակ խախտումը․ մասնավորապես՝ հանրային պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ նշված անձինք զբաղեցրել են համայնքի ավագանու անդամի պաշտոնը։
ԿԿՀ-ը 2023 թվականի հունիս ամսվա հաշվետվության մեջ առկա տվյալների համաձայն՝ կարգավիճակով չպայմանավորված այլ պաշտոն զբաղեցնելու, այն է՝ հանրային պաշտոն և ավագանու անդամի պաշտոնի մեկտեղման դեպքերը և դրանց արձանագրումն առերևույթ աճել է հաշվետու ժամանակահատվածում։
Ըստ հանձնաժողովի, սա կարելի է բացատրել մի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքում 2022 թվականին կատարված փոփոխությամբ, ըստ որի՝ անհամատեղելիության պահանջներից բացառություն սահմանվեց համայնքի ավագանու անդամների համար, մյուս կողմից՝ Հանրապետության տարբեր համայնքներում 2022 և 2023 թվականների ՏԻՄ ընտրությունների անցկացմամբ։
Հավելենք, որ Հանձնաժողովի կողմից մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ուսումնասիրության սյուբեկտ հանդիսացած 108 անձանցից 57-ը կամ 52․7 -ը երբևէ ներգրավված չեն եղել բիզնես գործընթացներում՝ չեն հանդիսացել առևտրային կազմակերպության մասնակից կամ գործադիր մարմինների ներկայացուցիչ, իսկ 51-ը կամ 47․3%-ն ունեն կամ ունեցել են բաժնեմասնակցություն և ներկայացվածություն տարբեր առևտրային կազմակերպություններում, հանդիսացել են անհատ ձեռնարկատեր, այդուհանդերձ պահպանել են «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջները՝ պաշտոնի ոտանձնումից հետո օրենքով սահմանված ժամկետներում բաժնեմասերը հավատարմագրային կառավարման հանձնելով և ներկայացվածությունը դադարեցնելով կամ համապատասխան դեպքերում՝ ԱՁ-ն հաշվառումից հանելով։
Ստացվում է, որ վարչապետի ղեկավարած և նրան առընթեր մարմինների աշխատակիցներին են գրանցել ԱՊ ընտրացուցակում, որպեսզի մի քանի ավել ձայն հավաքի իշխող խմբակցությունը։
Սակայն հիշեցնենք, որ Երևանի ավատգանու ընտրությունների ընթացքում Տիգրան Ավինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 65 մանդատներից 24-ը՝ ձայների 33%-ով՝ կորցնելով նախկին ընտրությունների համեմատ բացարձակ մեծամասնությունը։
Էմմա Միքայելյան