
Այսօր ընդրիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստ են նախաձեռնել: Նիստի օրակարգում մեկ հարց է՝
«Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» հարցը:
Արտահերթ նիստը նախատեսված է 18:30-ին:
Նշենք նաեւ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ չեն ներկայանալու արտահերթ նիստին, քանի որ իրենց օրակարգում կառավարության հրաժարականի հարց չկա:
Հիշեցնենք, որ այդ նույն ժամին նաեւ Բագրատ Սրբազանը կոչ է արել քաղաքացիներին հավաքվել Բաղրամյան պողոտայում:
Քրիստինա Մուշեղյան