Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով այս պահին կալանավորված է 10 անձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներից այս պահի դրությամբ կա կալանավորված 10 անձ:

Հունիսի 12-ին խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։

Շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանության հակազդեցությունը եղել է «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։

Քնար Մանուկյան




Լրահոս