Armenian text to speach

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքները նախատեսված են ավարտել հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկիզբ։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ աշխատում են՝ նոր ավտոբուսներն ավելի շուտ լինեն Երևանում։

Այս համատեքստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացին. «Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ»:

Քաղաքապետը հանձնարարեց ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով. «Որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»։

Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ արդեն պատրաստել են նախագիծը։




Լրահոս