ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրային տրանսպորտը սեպտեմբերից չի թանկանա․ ինչու է հետաձգվել նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ միասնական տոմսային համակարգը պետք է ներդրվեր սեպտեմբերի 1-ից, նախագծով 1 ամիս անսահմանափակ երթևեկելու համար պետք է վճարել 8800 դրամ, երեք ամիս անսահմանափակ երթևեկելու համար՝ 23 հազար 600 դրամ, իսկ մեկ տարի անսահմանափակ երթևեկելու համար՝ 88 հազար դրամ:

Քաղաքապետի խոսքով՝ համակարգի ներդրումը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչեւ նոր ավտոբուսները գան և երթուղի մտնեն։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հայտնեց, որ ավտոբուսների ներմուծումը ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին:

ArmLur.am-ի հետ զրույցում «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը նշում է՝ սա ընդամենը քաղաքապետի կողմից ներկայացված առաջարկ էր, իսկ միասնական տոմսային համակարգի հետաձգելու վերջնական որոշում պետք է կայացնի ավագանին՝ առաջիկա նիստում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս