Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ:
«Հանկարծ չմտածեք, թե շատերը կան, որոնք մեր նման ուզում են այս պետությունը լինի»,- հայտարարել է վարչապետը։
ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, վերջինս մեջ բերեց Մոնթե Մելքոնյանի խոսքերը. «Կորցնելով Արցախը՝ շրջելու եք հայոց պետականության վերջին էջը»:
Քաղաքագետի խոսքով՝ Ալիևը շրջել է տվել, գրիչը դրել է գործող իշխանության ձեռքին և ասում է՝ Սահմանադրություն պիտի փոխես, Սևանի ջրի ավազանը համատեղ ենք օգտագործելու, քարտեզներ հրապարակի թե ոնց է պատկերացնում Սևանը մեջտեղից կիսած, ասել է՝ Սյունիքի միջանցքը տալու եք, կամավոր չտաք ուժով եք տալու:
Ես մի բան գիտեմ՝ ցանկացած բան կարելի է արտասանել, բայց գործողություններին պետք է նայել:
Էմմա Մարտիրոսյան