ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Շարունակում եմ այցը Սյունիքի մարզում: Հետեւեցի Տաթև – Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրել է Կառավարությունը:
Սյունիքում, եւ առհասարակ Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման եւ դրանից ակնկալվող արդյունքների մասին»։