«Ես Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով՝ բավականին երկար։ Շատ մանրամասնություններ ես չեմ կարող ասել այդ մասին, բայց ինչ-որ ինքը պատմել է՝ բերման ենթարկելու կամ առևանգման բնութագիր ունի»,- այսօր՝ հունիսի՝ 17-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Սուրեն Պետրոսյանի ենթադրյալ առևանգման մասին հարցին։
«Որքան հիշում եմ այս պահին՝ ասաց, որ սև մեքենա էր։ Ներկայացել են ԱԱԾ-ից, ցերեկը հեռաձայնած են եղել իրեն, որ հրավիրեն ինչ-որ հանդիպման։ Հրավիրել են, հետո երեկոյան եկել են հանրահավաքի՝ խոսելու, իր ձեռքերից բռնել են, մեքենան են դրել ու գնացել են Հրազդանի կողմ։ Չգիտեմ՝ մանրամասնությունները, ինչ պատմել է՝ դա է»։