ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե գիտակցեի, որ դա նռնակ է, հիմարություն կլիներ վերցնելը. ինչ է պատմում մատները կորցրած քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական ակցիան էր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, որի ընթացքում ստեղծված լարված իրավիճակի արդյունքում ՆԳՆ զորքերը կիրառեցին լուսաձայնային 32 (ոչ պաշտոնապես) նռնակ։

Սիրահարների այգում ոստիկանների և քաղաքացիների բախումների ընթացքում վիրավորում ստացավ նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ֆոնդապահ Եսայի Քարամյանը, ով, ըստ արձանագրված կադրերի, ոստիկանության կողմից նետված նռնակը գետնից փորձում է վերցնել, ինչի պայթյունի արդյունքում՝ կորցրել է մատները և ստացել բազում բեկորային վնասներ։

ArmLur.am-ը զրուցել է Եսայի Քարամյանի հետ, ով համառորեն պնդում է, որ իրեն անգամ ձեռքերի վնասվածքները չեն խանգարի հայրենիքի համար մղվող պայքարի առաջամարտիկ լինել, պնդում է, որ ուժերն իսկապես անհամաչափ են եղել, փաստում, որ ջրի շշերով դժվար թե կարողանային Ազգային Ժողովի շենքը գրավել։

Իրավապահներից միայն քննիչն է այցելել Եսայի Քարամյանին, հարուցված քրեական գործում նրան ներգրավվել են ոչ թե որպես տուժող, այլ որպես վկա։ Քարամյանը սպասում է, որ գուցե իրեն ապագայում որպես մեղադրայլ դիտարկեն, սակայն դա էլ իրեն չի խանգարի կրկին հանրահավաքի մասնակցել։ Շրջանառվող լուրերին արձագանքել չի ուզում, 5000 դրամով հանրահավաք եկողների մասին լսել չի ցանկանում։

Հավելենք, որ բախումների ընթացքում վնասվել  և բուժօգնության են դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։ 66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս