Հունիսի 12-ին «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ողղությամբ: Դրանց թվում եղել է ռուսական արտադրության «Զարյա 3» ձեռքի լուսաձայնային նռնակ: Լուսաձայնային նռնակներից վիրավորում էր ստացել 101 քաղաքացիական անձ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՆԳՆ-ը այդ դեպքից հետո աշխատակիցներին պարգևավճարներ է փոխանցել՝ 200.000 դրամ:
ArmLur.am-ի հետ զրուցում ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը:
«Ստանդարտ գործընթաց է և տարվա մեջ մի քանի անգամ ոստիկանության ծառայողները ստանում են պարգևավճար և այո վերջերս նույնպես ոստիկանության բոլոր ծառայողները ստացել են պարգևավճար»:
Էմմա Մարտիրոսյան