Մանկական հիվանդանոցներում տեղ չկա. դրանք լի են թոքաբորբով հիվանդ երեխաներով. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետության մանկական հիվանդանոցները լեփ-լեցուն են թոքաբորբով և շնչուղիների բորբոքումով հիվանդ երեխաներով։ Վիճակը երբեմն սրվում է այն աստիճան, որ հիվանդներին ստիպված են լինում տեղավորել հիվանդանոցների միջանցքներում։

Չնայած սրան, բոլոր պաշտոնական մարմինները պնդում են, որ համաճարակ չկա, չի կարելի խոսել համաճարակի մասին։

Մեր թղթակիցը, որ երեկ շրջել է հիվանդանոցներում, խոսել պաշտոնյաների հետ, գրեթե հավատացել-վերջացրել էր պաշտոնյաների խոսքին։ Բայց «Մուրացան» մանկական հիվանդանոցի պատերին տեսել է այսպիսի հայտարարություններ. «Համաճարակային իրավիճակից ելնելով՝ սահմանափակել տեսակցությունները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս