ArmLur.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շաբաթ օրը՝ հունիսի 22-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Քաղաքական ժողով կանի:
Սա կուսակցության 4-րդ քաղաքական ժողովն է:
Կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը մեզ հայտնեց, որ ժողովը տեղի է ունենալու Հանքավանում:
Հիշեցնենք, որ կուսակցության քաղաքական առաջին ժողովը տեղի էր ունեցել 2022թ-ի դեկտեմբերին՝ Ջերմուկ քաղաքում, երկրորդ ժողովը՝ 2023թ-ի հունիսին՝ Դիլիջանում, իսկ ՔՊ քաղաքական երրորդ ժողովը տեղի էր ունեցել 2023թ-ի դեկտեմբերին՝ Գյումրիում:
Նշենք, որ Քաղաքական ժողովին մասնակցում են կուսակցության վարչությունը, պատգամավորները, մարզպետները, տարածքային կառույցների ղեկավարները եւ հրավիրյալները:
Քրիստինա Մուշեղյան