ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շալվարս դարձավ շորտիկ». Բաղրամյանի պայթյունների ժամանակ վիրավորում ստացած քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական ակցիան էր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության զորքերի կողմից կիրառված լուսաձայնային նռնակների արդյունքում վնասվել  և բուժօգնության են դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։ Նրանց շարքում է Արցախից բռնի տեղահանված Ռոբերտ Պետրոսյանը, ով տուժել է բախումների ընթացքում, երբ պարզապես աշխատանքից տուն էր վերադառնում։

ArmLur.am-ը զրուցել է Ռոբերտ Պետրոսյանի հետ, ով զայրանում է, մեղադրում է ՆԳՆ զորքերի կարմիր բերետավորներին նրանց կողմից կիրառվող անհամաչափ ուժի պատճառուվ։ Նա պնդում է, որ հաշվի չեն առել՝ կանայք և մանկահասակ երեխաներ կան տարածքում, անխնա ուժ են կիրառել։

Իրավապահ համակարգից միայն քննիչն է այցելել Ռոբերտ Պետրոսյանին։ Զարմանում է, թե ինչ հարցեր են քննիչները նրան տվել։

Շրջանառվող լուրերին արձագանքել չի ուզում, 5000 դրամով հանրահավաք եկողների մասին լսել չի ցանկանում՝ այս տեղեկությունները համարելով զրպարտություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Միքայելյան




Լրահոս