Միջին Արևելքում Քրիստոնյաներին բնաջնջում են (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թել Ավիվի 150 քրիստոնյա քաղաքացի բողոքի ցույց էր կազմակերպել ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ մարտի 23-ին «Միջին Արևելքում քրիստոնյաների էթնիկ սպանության» դեմ: Ցուցարարները պահանջում էին ԵՄ-ին գործել իրենց իսկ՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կոչերով և պայքարել Միջին Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար:

Անցյալ շաբաթ Քրիստոնեական Լոբբին նամակ է ուղարկել ԵՄ դեսպանին Իսրայելում և 18 այլ երկրներ:

«Մենք ՝  Իսրայելի Քրիստոնեական Լոբիի անդամներս, կարծում ենք, որ դուք պետք է բարձրաձայնեք և պայքարեք Միջին Արևելքում բնակվող մեր քրիստոնյա եղբայրների իրավունքների համար: Սպանությունը, հալածանքը, խտրականությունը, մեկուսացումը և  էթնիկ սպանությունը, այս ամենը հանցագործություններ են, որոնք տեղի են ունենում բնիկ Արամեացիների և Քրիստոնյաների դեմ, որոնք ապրում են Միջին Արևելքում, Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում, Գազայում, Լիբանանում և Պաղեստինում:

Մենք Ձեզ ենք դիմում, որպես մի կառույց, որը ներկայացնում է Արևմտյան երկրները, և որը փորագրել է մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը դրոշի վրա: Ոտքի ելեք և քայլեր ձեռնարկեք: Ապացուցեք մարդասպաններին և ինքներդ Ձեզ, որ դուք հավատում ենք Ձեր իսկ կոչերին», ասված է նամակում:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Քրիստոնյաները վերանալու վտանգի տակ են ՝  Միջին Արևելքի բիբլիական տարածքներից: Համաձայն Լոնդոնյան Daily Telegraph-ի, մոտ 200 միլիոն քրիստոնյա սոցիալապես անապահով է, հալածված է և պարբերաբար ճնշվում է հավատքի պատճառով:

Ըստ մեկ այլ ՝  World Watch List զեկույցի, Սիրիան համարվում է Քրիստոնյաների համար ամենավատ երրորդ երկիրը, Իրաքը ՝  չորրորդը, Աֆղանստանը ՝  հինգերերոդը, իսկ Լիբիան ՝  13-րդը:

Քրիստոնյաները այս երկրներում մշտապես հալածվում են, կանանց բռնաբարում են, իսկ կրոնափոխ լինելուց հրաժարվողներին սպառնում է սուրը: Այս բոլոր քայլերը ձեռնարկում են երկրներ, որոնց մեծապես աջակցում է ԱՄՆ-ն:




Լրահոս