ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել, թե ինչու չի մասնակցել ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին։
«Ես ստորագրել եմ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ուղերձի նախագծի համար, այսօվա արտահերթ նիստի համահեղինակներից մեկն եմ: Պարզապես այսօր ֆիզիկապես չկարողացա մասնակցել, գրանցվել, թեև այդ մասնակցությունից որևէ բան չէր փոխվելու…
1 շաբաթ առաջ հայտնի էր, որ օրենքի ուժով հրավիրվելիք արտահերթ նիստը տապալվելու է ՔՊ-ի հայրենիք հանձնող պատգամավորների ձեռամբ: Իմ գալն ու չգալը այս դեպքում էական էլ չէ: Ես միշտ այնտեղ եմ, որտեղ բարձրացվում է Փաշինյանի հայրենիք հանձնող իշխանության հեռացման հարցը: Դա հրամայական է մեր օրերում»,- ասել է Թագուհի Թովմասյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցով խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը չկայացավ։ 54 պատգամավորի փոխարեն գրանցվել էր 34-ը։ ՔՊ-ն չի մասնակցել։