13-ամյա աղջնակը փորձում էր գազից հաճույք ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Նովորլովսկիյ ավանում 7-րդ դասարանցի աղջիկը մահացել է ` բնական գազ շնչելու արդյունքում:

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, գազ փորձելու արդյունքում ևս երեք աղջիկ տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, 2000թ ծնված դպրոցական աղջիկները գնել են կենցաղային գազի կեսլիտրանոց բալոն և շնչել են դրա պարունակությունը ավանից 300 մ հեռավորությոն վրա գտնվող անտառում: Այնուհետև ընկերուհիներից մեկը կորցրել է գիտակցությունը: Աղջիկներին նկատել են կանայք: Նրանք կանչել են բժիշկներին, սակայն աղջիկներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:




Լրահոս