«Մենք ցանկանում ենք էլ ավելի ամրապնդել Հայաստան-Իսլանդիա բարեկամական հարաբերությունները». ՀՀ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։

«Մեր շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Իսլանդիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Մենք ցանկանում ենք էլ ավելի ամրապնդել Հայաստան-Իսլանդիա բարեկամական հարաբերությունները և ընդլայնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ համագործակցության օրակարգը»,-ասվում է ՀՀ ԱԳ նախարարության՝ «X»-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ:




Լրահոս