ՖՈՏՈ. Կայացել է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլն ու գալա-համերգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող՝ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլն ու գալա-համերգը։ «Ասոնանս» անսամբլի երաժիշտների կատարմամբ առաջին անգամ հնչեցին եզրափակիչ փուլ անցած 6 տաղանդավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Ընտրությունը բարդ էր՝ ստեղծագործությունները խոստումնալից, այնուամենայնիվ, ժյուրին կայացրեց իր որոշումը, եւ վերջապես հայտնի դարձան հաղթողները.

1-ին մրցանակ՝ Թոմաս Փենիսի, Իտալիա, օգտագործել է Արշակ Չոպանյանի պոեզիան, 2-րդ մրցանակ՝ Արին Շահջահանյան, ԱՄՆ, օգտագործել է Թէնի Արլենի պոեզիան, 3-րդ մրցանակ՝ Սիմոնե Մովիո, Իտալիա, օգտագործել է Հենրիկ Էդոյանի պոեզիան: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 6000$-ին համարժեք դրամ։

«Կողբ» հիմնադրամը՝ չխախտելով արդեն ավանդույթ դարձած մոտեցումը, նախատեսել էր նաեւ հատուկ մրցանակ, որին արժանացավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժան Շառլ-Գանդրիլը, ով օգտագործել էր Գրիգոր Նարեկացու խոսքը։

Հիշեցնենք, որ այս տարի մրցույթի աշխարհագրությունն ավելի էր ընդլայնվել, եւ ամբողջ աշխարհից մրցույթին մասնակցել էր 33 կոմպոզիտոր՝ 15 երկրից՝ օգտագործելով 21 հեղինակի ստեղծագործություն։
Սպասենք Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 3-րդ միջազգային մրցույթի մեկնարկին




Լրահոս