
Երևանում այս տարի շուրջ կես միլիոն ծաղիկ ու թուփ է տնկվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Լանդշաֆտային ձևավորումները հիմնականում կատարվել են մշտադալար թփատեսակներով: Դրանց մի մասն աճեցվել է քաղաքային տնկարանում:
Ավարտին է մոտենում Մաշտոցի պողոտայի մայթեզրի կանաչ ձևավորումը: Այստեղ ամբողջությամբ փոխվել է հողածածկույթը, անցկացվել ոռոգման նոր համակարգ:
Մանրամասները՝ տեսանյութում: