ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունները Բագրատ Սրբազանի վրա «գործ» են գտել․ իրավական պրոցես են ուզում սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մարման նպատակով իրավապահների և իշխանական թևի կողմից ենթարկվում է տարբեր ճնշումների հաճախ նաև սպառնալիքների ՀՀ գլխավոր` ԱԺ ամբիոնից։

Մասնավորապես, իրավապահ համակարգի ներկայացուցինչները ճնշման գործիք համարում են քրեական գործերը, որով կարող են լռեցնել Շարժման մասնակիցներին, սակայն հաճախ դա անօգուտ է դառնում, քանի որ հստակ գործեր գտնելը դառնում է անհնար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․ որ ուժային կառույցները խիստ են լինելու. չեն խնայելու անգամ Բագրատ Սրբազանին։ Armlur.am-ի տեղեկությունների համաձայն իրավապահները, կարծես, գտել են Բագրատ Սրբազանի կենասգրությունում թիրախային կետեր, որոնց արդյունքում կարող են Բագրատ Սրբազանի վրա քրեական գործել «կարել»։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Տավուշի թեմի համագործակցության արդյունքում ստեղծված Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնի մասին, որի ստեղծման հիմքում հենց Բագրատ Սրբազանն է:

Ըստ մեր աղբյուրների՝ իշխանություններն այս հանգամանքը փորձում են խեղաթյուրել՝ Բագրատ Սրբազանին վերագրելով այն հանգամանը, որ «դրսից» գումարներ է բերել բարեգործության անվան տակ ու այն մսխել է: Նույնիսկ բարերարին են գտել, կապ հաստատել հետը, որ կարողանան իբրև թե հիմքեր գտնեն: Կարճ ասած՝ մեղադրում են փողերի լվացման մեջ։ Իշխանությունների ներսում այս հարցը թեժ քննարկվել է, ու վերջիններս պատրաստվում են հայտարարել, թե շենքը չի կառուցվել պատշաճ, այն չի ժամանակ առ ժամանակ է գործում, սակայն իրականում լրիվ այլ է: Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնը կառուցված է գյուղի բարձունքում, աշխատում է պատշաճ և ունի լիարժեք կառուցված նոր մասնաշենքեր։

Նախկին ՊՆ շենքը ոչ պետության, այլ հովանավորների միջոցով դարձել է հոգևոր-վերականգնողական կենտրոն, սակայն իշխանություններն անգամ ցեխ են շպրտում դրական գործերի վրա։ Բայց, թե առաջիկայում ինչ զարգացումներ կլինեն, դեռևս վաղ է ասել, բայց փաստ է, որ իշխանությունները լծված են Բագրատ սրբազանի «չեզոքացման» աշխատանքի ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս