
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն նշել է, որ ջերմ և արդյունավետ հարաբերություններ ունի Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
«Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Նոր կարևոր իրադարձություն է CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագրի ստորագրումը»,- X-ի իր էջում գրել է Լըկորնյուն: