Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Սայաթ-Նովա-Տերյան խաչմերուկում անմխիթար վիճակ է: Բանն այն է, որ հայրենի քաղաքային իշխանությունները որոշել են աշխատանքային «պիկ»ժամերին անձրևատարեր վերանորոգել:
Armlur.am-ը վարորդներից ահազանգեր է ստանում, որ առավոտյան, երբ երթևեկության ամենապիկ ժամն է, սկսում են այդ աշխատանքները՝ խաթարելով ողջ երթևեկությունը:
Մեր զրուցակիցները նշում են, որ այդ նույն աշխատանքը կարելի է իրականացնել ոչ աշխատանքային ժամերին, որպեսզի նման տհաճ իրավիճակում չհայտնվեն: Բայց, իհարկե հայրենի քաղաքային իշխանությունները նման «ճոխություն» իրենց թույլ չեն տա, քաղաքացիների իրավունքները չեն հարգի, ու մշտապես կվարվեն այնպես, ինչպես իրենց է հարմար:
Իսկ հետաքրքի՞ր է, Կենտրոն վարչական շրջանի նորաթուխ թաղապետ Պետրոս Պետոյանը ընդհանրապես տեղյակ է, թե ինչ է կատարվում իր ղեկավարած վարչական շրջանում, թե իրեն դա չի էլ հետաքրքրում, ինչպես որ ոչ մի բան չէր հետաքրքրում իր նախորդին` Սամվել Ղուկասյանին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան