Խորհրրարանում ուրբաթ օրը՝ հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին լսումներ կհրավիրվեն։
«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:
Հիշեցնենք, որ նման հանրաքվե կազմակերպելու առաջարկով հանդես է եկել Ժողովրդավարական ուժերի հարթակը, որի մասնակից կուսակցություններն են «Հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Արամ Սարգսյան), «Հանուն Հանրապետության» կուսակցությյունը (նախագահ Արման Բաբաջանյան), Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցությունը (նախագահ Լևոն Շիրինյան) եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունը (նախագահ՝ Տիգրան Խզմալյան):
Քրիստինա Մուշեղյան