Չինաստանում կեղծ բջջային ցանցերը վտանգավոր են դառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանում բջջային կապի ցանցերի ապօրինի օգտագործման հետ պայքարի շրջանակներում 1530 մարդ է ձերբակալվել:

Ինչպես հաղորդել է The Shanghai Dail թերթը, իրավապահ մարմինները հայտնաբերել են 24 կենտրոն, որտեղ արտադրվում են նման կապից օգտվելու սարքավորումներ:

Առգրավվել է 2,6 հազար օրինակ նման սարքավորում: Սպամ գովազդի և հաղորդագրությունների տարածումը Չինաստանում մեծ չափսերի է հասել: Հանցագործները մարդկանց կուտակումների վայրերում տեղադրում են շարժական կայաններ, որոնք խանգարում են օրինական օպերատորների գործունեությանը, և նրանց անունից բջջային հեռախոսներին հազարավոր հաղորդագրություններ են ուղարկում:

Հեռահաղորդակցության սարքավորումների ապօրինի արտադրողներն այն վաճառում են ինտերնետի միջոցով:

Սեփական «բիզնես» սկսելու համար անհրաժեշտ սարքավորումների միջին գինը կազմում է 20 հազար յուան կամ 3,2 հազար ԱՄՆ դոլար: Նման սարքավորումը թույլ է տալիս ժամում 40 հազար հաղորդագրություն ուղարկել: «Սև շուկայում» նման գովազդի գինը շատ ավելի ցածր է, քան պաշտոնական ցանցային օպերատորներինը:




Լրահոս