ՖՈՏՈ․ Տեսչական մարմինը Երևանում և Գեղարքունիքի մարզում երեք գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել քաղաք Երևան, Հր. Քոչարի փողոց 27 հասցեի դիմաց, «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնի հարևանությամբ «ՎԱՐԱՆԴ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող գազալցակայանի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Կամոյի փողոց 46/1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազալցակայանի, Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, տուն 177 հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Վերոնշյալ գազաբենզալցակայաններում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետներն արձանագրել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ուստի՝ հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը վերոնշյալ գազա-բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել։ Դրանք ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցությամբ կապարակնքվել են։




Լրահոս