
Իտալիայի նորընծա չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում կիսվել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի հետ լուսանկարով։
«Ծագող աստղի հետ»,- լուսանկարին կից գրել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։
Լուսանկարն առաջինը սոցցանցերում հրապարակել է Սպերցյանն ու գրել. «Լավագույնի հետ»։
Հենրիխ Մխիթարյանը, Էդուարդ Սպերցյանը և Ռուսաստանի հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանն ու այլ անվանի ֆուտբոլիստներ Իտալիայի Տոսկանա մարզում մասնակցել էին հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի և Զլատայի հարսանեկան արարողությանը։