
Խորասան-Ռեզավի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 120 մարդ, չորս անձ զոհվել է։ Այս մասին հայտարարել է Քաշմերի քաղաքապետ Խոջաթոլլա Շարիաթմադարին։
«120 մարդ վիրավորվել է։ Չորս անձ զոհվել է»,- ասել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քաշմերից 3 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է 96 հազար իրանցի։
Ավելի վաղ Շարիաթմադարին հայտնել էր 50 տուժածի և երկու զոհի մասին։
Փլատակներում գտնվող բնակիչներին փրկելու համար շտապ օգնության 15 թիմ է ներգրավված: