Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու վերաբերյալ. Լեբեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

«Ես արձանագրել եմ, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը շարունակելու է իր փոխգործակցությունը համագործակցության շրջանակներում՝ իր հարևանների հետ։ Եվ ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,-ասել է քարտուղարը:




Լրահոս