ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ ՆԱՏՕ-ն գերմանական Վիսբադեն քաղաքում ստեղծում է հրամանատարաշտաբային կառույց՝ Ուկրաինային օգնությունը համակարգելու համար։
«Մենք ստեղծում ենք ՆԱՏՕ-ի հրամանատարություն Վիսբադենում՝ համակարգելով պաշտպանական օգնությունը, սարքավորումների մատակարարումը, վերանորոգումը և սպասարկումը», – ասել է նա Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Անցյալ շաբաթ Բլինքենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ստանձնում է Ուկրաինային ռազմական օգնության համակարգումը, այդ նպատակների համար հատկացնելով 700 մարդ և ստեղծելով առանձին հրամանատարություն Վիսբադենի ամերիկյան բազայում՝ «երեք աստղանի գեներալի» հրամանատարությամբ։