Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Wizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթը, որ պետք է Հայաստան ժամաներ առավոտյան 05:25-ին, ուշացում է ունեցել, և Հայաստան է մեկնել 5-6 ժամ ուշացումով։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Wizzair ավիաընկերության այդ չվերթում կան 2 տասնյակ և ավելի հայ ուղևորներ, որոնք Luna Tour տուրիստական կազմակերպության միջոցով էին մեկնել Միլան։ ArmLur.am-ի հետ զրույցում տուրիստական կազմակերպության ներկայացուցիչն ասաց, որ չվերթի չկայացման պատճառն այն է, որ վատացել է օդաչուի ինքնազգացողությունը և հայտնել է այլ մանրամասներ։
Հավելենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատվության` այն նախատեսված է այսօր 14:10-ին։ Ուշացման արդյունքում առայժմ չի կայացել նաև առավոտյան նախատեսված Երևան-Միլան թռիչքը։
Էմմա Միքայելյան