ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանության Նորք Մարաշի բաժնում տղամարդու սիրտը կանգ է առել. կանայք ներխուժել են բաժին ու ծեծկռտուք սարքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժանմունքում տղամարդ է մահացել, ինչից դրդված մահացածի հարազատները՝ երեք կանայք, գնացել են բաժին ու փորձել հանդիպել Նորք Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանին, սկսվել է քաշքշուկ ու ծեծկռտուք, կանանց ձերբակալել են:

shamshyan.com-ը գրել էր, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժանմունք են այցելել 3 կին և փորձել են հանդիպել բաժանմունքի պետի հետ:

Դեպի պետի աշխատասենյակ ուղեկցելու ընթացքում նշված կանայք միջանցքում նկատել են քրեական հետախուզության խմբի օպերլիազորին, որից հետո հարձակվել են նրա վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև տևական ժամանակ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և նրան մեղադրելով ինչ-որ անձի սպանության մեջ։

Ժամը 15։40-ի սահմաններում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով կանայք ձերբակալվել են:

Ոստիկանության Մարաշի բաժին ներխուծած կանանցից Տիգրանուհի Քյոսայանը պատմում է, թե ինչից դրդված են գնացել բաժին ու արդարություն պահանջել:
Վերջինս ArmLur․am-ի հետ զրույցում պատմեց, որ իր ամուսինը` Հովհանես Ղանդիլյանը, հարեւաններից մեկի` Մարտինի հետ վիճում է եւ շշով հարվածում նրա դեմքին: դեպքի վայր են գալիս ոստիկանները ,իբր իրավիճակը հանդարտեցնելու

Ըստ Տիգրանուհի Քյոսայանի` ամուսնուն հիվանդանոց տանելու փոխարեն տանում են ոստիկանության բաժին ու այնտեղ էլ ժամեր անց ամուսնու սիրտը կանգ է առնում:

Այս ամենից հետո էլ Տրգրանուհին իր ամուսնու հարազատների հետ գնում է բաժանմունք, որ կարևոր փաստեր ներկայացնի, թե ոնց են ոստիկաններն ամուսնուն աստիճաններից գցում, ինչի հետեւանքով էլ նա բաժնում մահանում է ու բաժնում սկսվում է իրարանցում:

Ինչ կասկածներ ունի Տիրգրանուհի Քյոսայանը եւ ինչ է պահանջում:

ArmLur.am-ը շարունակում է հետաքննությունը, ավելի ուշ կներկայացնենք տեսաձայնագրություն շ, որտեղ Տիգրանուհի Քյոսայանի ամուսնուն աստիճաններից գլորում են, ու նա ժամեր հետո հիվանդանոցում մահանում է:

Քնար Մանուկյան




Լրահոս