Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին կանչել են ՀՔԾ եւ հարցաքննել` գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծելու դեպքի առնչությամբ հարուցված քրգործի հետ կապված: Ըստ ՀՀ օրենսդրության՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Հատուկ քննչական ծառայությունը գտնում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործի այս ընթացքում տեղեկատվության տրամադրումը չի բխում նախաքննության շահերից: Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է. Հաշվի առնելով դեպքի հասարակական հնչեղությունը` մի շարք լրատվամիջոցներ հարցումներ են արել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվության նախաքննության ընթացքի, այն է` հարցաքննության կանչված անձանց շրջանակի, կատարված և նախապատրաստվող քննչական գործողությունների կամ այն անձանց մասին, ում վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է հրավիրել հարցաքննության սույն քրեական գործով:
Սյունիքի մարզպետին կանչեցին հարցաքննության
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ