ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տրանսպորտի թանկացման նախագիծը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ՝ հունիսի 25-ին, Երեւանի ավագանին այս նստաշրջանի վերջին նիստը կհրավիրի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նիստի օրակարգում 18 հարց է, Երեւանի քաղաքապետարանի էջից տեղեկանում ենք, որ հարցերից միայն մեկն է զեկուցվող:

Ավագանու նիստի օրակարգում է նաեւ միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետների հետաձգման, այն է տրանսպորտի թանկացման նախագիծը:
Օրեր առաջ Երեւանի ավագանու գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները երկարաձգվում են:

Միասնական տոմսային համակարգը պետք է ներդրվեր սեպտեմբերի 1-ից, սակայն հայտարարվեց՝ համակարգի ներդրումը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչեւ նոր ավտոբուսները գան և երթուղի մտնեն։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ըստ Երեւանի ավագանու համապատասխան որոշման, միասնական տրանսպորտային համակարգի ներդրման ժամկետները նախատեսվում է երկարացնել մինչեւ նոյեմբերի 1-ը:
Ավագանին հունիսի 25-ին կքննարկի նախագիծը եւ որոշում կկայացնի այդ մասով:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս