ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 25-օրյա վարժական հավաքները կդարձնե՞ն 90-օրյա. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով նախատեսվում է 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պատրաստվում են շրջանառել նաև նախագիծ, ըստ որի ներկայումս առկա 25-օրյա վարժական հավաքները ապագայում դառնալու են 90-օրյա։

ArmLur.am-ը դիմեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն՝ հարցադրմամբ՝ արդյոք 25-օրյա հավաքները 90-օրյա դարձնելու նախագիծ կա, անգամ քննարկվում է այն ՀՀ կառավարության նիստերի օրակարգ մտցնելու հարցը։ Նախարարությունից մեզ փոխանցեցին, որ «հարցադրման մեջ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, նման հարց օրակարգում չկա»։

Սակայն զինվորականների շրջանում առկա տեղեկատվությունը փաստում է այլ բան։ Սպասենք զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս